Սադիո Մանեն Սենեգալի գյուղերից մեկում մասնակցել է ֆուտբոլային հանդիպման։
«Լիվերպուլի» հարձակվողը մեկնել է հայրենի Բամբալի գյուղ և մասնակցել տեղի խաղադաշտում կայացած հանդիպմանը։ Նրան են միացել «Լիվերպուլի» նախկին խաղացող Էլ Հաջի Դիուֆը, «Նյուքասլի» նախկին հարձակվող Պապիս Սիսեն, Մանեի գործընկերը Սենեգալի հավաքականից՝ Մբայե Դիանեն և Բենինի հավաքականի հարձակվող Դեզիրե Սեգբե-Ազանկպոն։