Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվեց Կարեն Ասրյանի անվան թվով 13-րդ ավանդական մրցաշարը: Ութ երկրների 98 մասնակիցների պայքարում ինը հնարավորից 7, 5 միավոր վաստակեց և միանձնյա հաղթող ճանաչվեց Շանթ Սարգսյանը:
Յոթական միավորով երկրորդ և երրորդ տեղերը միմյանց միջև բաժանեցին Արթուր Դավթյանը և իրանցի Ամին Թաբաթաբային: