Մեկնարկել է ՀՖՖ 30-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում Ծովագյուղում։
20×40 փոքր խաղադաշտում մեկնարկել է ցուցադրական հանդիպումը, որին մասնակցում են Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:
Հանդիպմանը ներկա են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Լուսանկարները՝ ստորև․