Հրապարակվել է 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական պաստառը, որը կայանալու է Քաթարում։
Պաստառը ստեղծվել է քաթարցի նկարչուհի Բութեյնա Ալ Մուֆթահի հետ համատեղ։
Պաստառում պատկերված է ագալը՝ ավանդական գլխազարդը, որը կրում են Քաթարում, և ֆուտբոլի գնդակը:
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարը կբացվի Սենեգալ-Նիդեռլանդներ խաղով: