«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որն այժմ աշխատում է ՖԻՖԱ-ում ասել է, որ մնացած մայրցամաքները հետ են մնում Եվրոպայից խաղացողների զարգացման առումով՝ որպես օրինակ բերելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
«Կիլիան Մբապեն աֆրիկյան արմատներ ունի, բայց նա ամբողջ կյանքում մարզվել է Եվրոպայում: Եթե նա ծնվեր Կամերունում, չէր դառնա այն հարձակվողը, ինչպիսին այսօր է։
Կա Եվրոպա, կա մնացած աշխարհը։ Վերջինս օգնության կարիք ունի, հակառակ դեպքում մենք շատ տաղանդների բաց կթողնենք»,- Վենգերի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Որպես ՖԻՖԱ-ում իր պարտականությունների մի մաս՝ Արսեն Վենգերը, ի թիվս այլ բաների, աշխատում է օգնել աֆրիկացի երիտասարդ տաղանդներին՝ չնայած դժվարություններին, անցնել մեծ ֆուտբոլ: