Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Մադրիդի «Ռեալի» կողմից իր նկատմամբ հետաքրքրվածության մասին։
«Ես չեմ համարվում «Բարսելոնայի» երկրպագու։ Պարզապես փոքր ժամանակ Մեսսիի մարզաշապիկով նկարվել եմ, ինչը տեսնելով մարդիկ մտածում են, թե ես կատալոնացիների երկրպագու եմ։
Ընդհանրապես ես երկրպագում եմ Կրիշտիանու Ռոնալդուին։ «Ռեալը» առանց ինձ ևս գործից գլուխ է հանում։ Իմ կարծիքով այս պահին ինձ համար շատ դժվար կլինի այդպիսի ակումբում ընդգրկվելը»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։