Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Կատար 2022-ի ֆավորիտների մասին։
«Արգենտինան և Բրազիլիան առանձնանում են մնացած հավաքականներից։ Բրազիլիային հատուկ եմ նշում, որ բրազիլացի լրագրողները չմտածեն, թե Արգենտինային առանձնացնում եմ։
Իսկապես Բրազիլիան և Արգենտինան ուժեղ են մնացած մրցակիցներից»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։
Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնությունում ընդգրկված է C խմբում, որտեղ մրցելու է Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի դեմ։
G խմբում ընդգրկված Բրազիլիայի մրցակիցներն են Սերբիան, Շվեյցարիան և Կամերունը։