Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում վաղը կսկսվի եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԵՕԿ) գլխավոր համաժողովը:
Համագումարն անցկացվելու է Հյուսիսային Մակեդոնիայի ԱՕԿ –ի 30-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Հաշվետու զեկուցումներով հանդես կգան ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը, գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին և գանձապահ Փիթեր Մենելը:
2023թ. Լեհաստանում կայանալիք Եվրոպայի մարզական ամառային երրորդ խաղերին վերաբերող հարցերի շուրջ ելույթ կունենա միջոցառման համակարգող հանձնաժողովի նախագահ, ԵՕԿ-ի գործկոմի անդամ Հասան Արատը: Այնուհետև կհաջորդի կազմկոմիտեի հետ համաձայնագրի ստորագրման արարողությունը:
ԵՕԿ-ի գործկոմը կներկայացնի մինչև 2030թ. ռազմավարական ծրագրի օրակարգը:
Համագումարին ներկա կլինի նաև ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Շատ երկրներ, նաև Հայաստանը, հեռավար մասնակցություն կունենան: