Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ (6:1):
28-րդ րոպեին հաշիվը բացել է հյուրերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Տանտերերը հավասարեցրել են հաշիվը Ակսել Վիտսելի (42-րդ րոպե) գոլի շնորհիվ: Կիսապաշտպան Կևին դե Բրույնեն առաջ մղեց իր թիմին երկրորդ խաղակեսում (59), իսկ քիչ անց Լեանդրո Տրուսարդը դարձավ դուբլի հեղինակ (73, 80), կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերը (83) և հարձակվող Լոյ Օփենդան խփեցին մեկական գոլ՝ 6:1։
Տրուսարդը և Դենդոկերը բավականին գեղեցիկ գոլեր խփեցին այս խաղում։
Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում Նիդեռլանդների հավաքականը արտագնա հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ (2:1):
Այժմ A լիգայի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ առաջատարը Նիդեռլանդներն է (6 միավոր), Բելգիան՝ 2-րդն է (3), Լեհաստանը՝ 3-րդը (3), Ուելսը 4-րդը (0)։