Ֆերնանդու Սանտուշը կարծում է, որ ոչ ոք չի կարող փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին։
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռաֆայել Լեաուն կարող է դառնալ Ռոնալդուի իրավահաջորդը։
«Նրանք նույն դիրքում չեն խաղում, այդ առումով նա փոխարինող չունի։ Ֆուտբոլում ոչ ոք չի կարող փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ Ռաֆայել Լեաուին այս դերում տեսնել պետք չէ։ Նա պետք է լինի Ռաֆայել Լեաուն։
Նա այստեղ է, քանի որ արժանի է դրան, եթե 21 կամ 22 տարեկանում ազգային հավաքականում ես, դա նրանից է, որ դու հավաքականի ապագան ես։ Ապագայում ազգային հավաքականն, անկասկած, հույսը կդնի նրա վրա»,- մեջբերում է Սանտուշին Sapo Desporto-ն: