Ֆորմուլա 1-ի մասին նոր ֆիլմի գլխավոր հերոսը կլինի օսկարակիր Բրեդ Փիթը, իսկ պրոդյուսերներից մեկը՝ մրցաշարի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։
Apple Studios-ը հայտարարել է, որ համաձայնության է հասել ֆիլմը թողարկելու իրավունքների հարցում․ ֆիլմի անունը դեռևս չի նշվում։
Ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկու ֆիլմում 58-ամյա Փիթը կմարմնավորի մրցարշավորդի։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ Փիթի կերպարը վերսկսում է իր սպորտային կարիերան՝ օգնելու նորեկ մարզիկին մրցել Ֆորմուլա 1-ի լավագույն ավտոարշավորդների հետ։