Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հայտարարել է 2023/24 մրցաշրջանից երկրորդ դիվիզիոնում նոր ֆուտբոլային կանոններով նախագծի մեկնարկի մասին։
Կանոնների հիմնական նորամուծությունները հետևյալն են.
⚽ Խաղադաշտից դուրս եկած գնդակը կարելի կլինի խաղարկել ոտքերով
⚽ Ազատ հարվածները կարելի է իրացնել գնդակի խաղարկումով
⚽ Դեղին քարտը կհանգեցնի հինգ րոպեանոց հեռացում
⚽ Անսահմանափակ թվով փոխարինումներ
⚽ Զուտ խաղաժամանակը՝ երկու խաղակես 30 րոպեով:
Խաղի կանոնների այս փոփոխությունները 2017 թվականից Նիդեռլանդներում արդեն փորձարկվել են սիրողական ֆուտբոլում։ Նշվում է, որ այս նորամուծությունները պետք է խաղը դարձնեն ավելի արագ, ավելի դիտարժան, ավելի արդար և գրավիչ։