Ուկրաինացի մարզիչ Յուրի Վերնիդուբը լքել է «Շերիֆի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա գլխավորությամբ Տիրասպոլի թիմը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։
«Հանգամանքների հետ կապված և ուկրաինացի մասնագետ Յուրի Վերնիդուբի խնդրանքով ՖԱ «Շերիֆի» ղեկավարությունը և ակումբի գլխավոր մարզիչը կողմերի փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։
Յուրի Նիկոլաևիչը հավերժ կմնա ակումբի պատմության մեջ. ՖԱ «Շերիֆը» շնորհակալություն է հայտնում մարզչին մեր ակումբի զարգացման գործում ներդրած ավանդի համար և մաղթում հետագա հաջողություններ պրոֆեսիոնալ կարիերայում»,- ասվում է հաղորդագրությունում։
Յուրի Վերնիդուբը ստանձնեց «Շերիֆի» ղեկը 2021 թվականի ձմռանը։ 2021 թվականի աշնանը նա թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլ և եվրագավաթների գարնանային հատված, որտեղ խաղաց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։