Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման խաղում Ուկրաինայի հավաքականը Ռոտերդամում մրցել է Նիդերլանդների հավաքականի հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել։
Այս խաղից առաջ Ուկրաինայի և Սերբիայի Մ19 տարեկանների հավաքականները նույնքան միավոր են ունեցել։ Զուգահեռաբար ընթացող խաղում սերբերը նույն 2-1 հաշվով հաղթել են Նորվեգիային, ինչի արդյունքում թիմերի բոլոր հիմնական ցուցանիշները հավասարվել են։
Եվրո-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել այն թիմը, որն ընտրական փուլում ավելի քիչ դեղին քարտեր է ստացել։ Սերբիայի ընտրանին 3 դեղին քարտ պակաս է ստացել ուկրաինացիներին։
Սերբիայի Մ19 տարեկանների հավաքականն արդյունքում դուրս է եկել եզրափակիչ փուլ, որը կանցկացվի այս տարի Սլովակիայում։