Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Գերմանիայի հավաքականն ընդունել էր Անգլիայի ընտրանուն և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։
Խաղի 23-րդ րոպեին Հոֆմանը գրավեց անգլիացիների դարպասը, բայց մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց, ու թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիով։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, Հոֆմանը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ այս անգամ բացելով հանդիպման հաշիվը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ կանոնների խախտում տեղի ունեցավ Հարի Քեյնի նկատմամբ, մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց հենց Քեյնը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Գերմանիայի հավաքականն այս խաղից հետո 2 միավորով խմբում 3-րդն է, իսկ Անգլիան 1 միավորով՝ վերջինը։
Այլ արդյունքներ
С Դիվիզիոն
Լիտվա — Թուրքիա 0-6
Ֆարերյան կղզիներ — Լյուքսեմբուրգ 0-1