«Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերը հայտնվել է ՊՍԺ-ի դիտակետում, հայտնում է Goal-ը։
Մադրիդի «Ռեալը», «Ատլետիկոն» և «ՌԲ Լայպցիգը» նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով:
Ըստ աղբյուրի՝ Մայերը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։
Նախորդ մրցաշրջանում Լովրոն «Ռենի» կազմում Լիգա 1-ի 29 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: