Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի թիմի դեմ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Հյուրերի կազմում 52-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաբիոն: Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Կրամարիչը խփեց պատասխան գոլը:
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
Սլովակիա-Ղազախստան՝ 0:1
Իսլանդիա-Ալբանիա՝ 1:1
Անդորրա-Մոլդովա՝ 0:0