ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։
Մեր մինչև 21 տարեկանների ընտրանին երկրորդ անընդմեջ խաղում պարտվեց այս անգամ 1-4 հաշվով զիջելով Ֆրանսիային։
21-րդ րոպեին Էնցո Լե Ֆեն բացեց հաշիվը։ 66-րդ րոպեին փոխարինման մտած Ամին Ղոուրին 11-մետրանոց հարվածով կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը։
69-րդ րոպեին հիանալի անցում ձեռնարկած Ժիրայր Շաղոյանը ոչ պակաս հիանալի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։ 76-րդ րոպեին Լե Ֆեն դարձավ դուբլի հեղինակ։ 89-րդ րոպեին Մալո Գուստոն խփեց հյուրերի չորրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման հաշիվը։
Ֆրանսիան վաստակեց 25 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 3 միավորով վերջին՝ 6-րդ տեղում է։