Այսօր՝ հունիսի 6-ին, Հարավային Կորեայի Դաեջոն քաղաքում կայացել է Հարավային Կորեայի և Չիլիի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։
Հարավային Ամերիկան ներկայացնող հավաքականը պարտվել է 0:2 հաշվով։
Հյուրերի դարպասը մեկական գոլ խփեցին «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Հվանգ Հե Չանը և «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը։
Նշենք, որ Սոնի համար այս հանդիպումը 100-րդն էր ազգային հավաքականի մարզաշապիկով։