Ուելսի հավաքականը նվաճեց Կատար 2022-ի ուղեգիր։
Եվրոպական գոտու վերջին ուղեգրի համար պայքարում էին Ուելսը և Ուկրաինան։ Հանդիպման միակ գոլը խփվեց 34-րդ րոպեին։ Ինքնագոլի հեղինակ դարձավ ուկրաինացիների առաջատարներից մեկը՝ Անդրեյ Յարմոլենկոն։
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Ուելսը 2-1 հաշվով հաղթել էր Ավստրիային, Ուկրաինան իր հերթին 3-1 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ։