«Բարսելոնայի» նախկին տնօրեն Արիեդո Բրայդը կարծում է, որ կատալոնյան թիմի ավագ Լիոնել Մեսսին կարող է փոխել ակումբը: Նա նաև նշել է, որ արգենտինացին կարող է նույն թիմում խաղալ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Նրանք երկուսն էլ այնքան լավ խաղացողներ են, որ պատշաճ մոտեցման դեպքում, կարող են միասին աշխատել: Նրանք կարող են միասին խաղալ:
Մեսսին մեծ ֆուտբոլիստ է, նա շատ լավն է «Բարսելոնայում», որի կազմում խաղում է 13 տարեկանից, և որը դարձավ իր ընտանիքը: Դժվար կլինի հեռանալ, բայց դա անհնար չէ»,- մեջբերում է Բրայդին Marca-ն: