«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովանի Կոբոլ Ջիլյին քննադատել է թուրինյան ակումբի ֆուտբոլիստներին Իտլաիայի առաջնության 23-րդ տուրում «Վերոնայից» կրած պարտության համար (1:2).
«Ես միշտ քննադատել եմ Սարիին, բայց չեմ սիրում հարվածել ընկած մարդուն: Պարատիչին ասել է, որ Դիբալան լավագույն ֆուտբոլիստներից է, այդ դեպքում ինչո՞ւ նրա վաճառել: Կիսապաշտպանությունում խնդիրները հոգեբանությունից են: Պյանիչը կարծես այնքան փափուկ լինի, որքան մոցարելան: Նա հոգնած տեսք ունի և, հնարավոր է, հանգստի կարիք ունի: Կիսապաշտպանության հարցը պետք է լուծվի»,- Ջիլյիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
23 տուրից հետո «Յուվենտուսն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղն է զբաղեցնում` վաստակելով 54 միավոր: Առաջատար «Ինտերին» թուրինյան թիմը զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Հաջորդ տուրում «Յուվենտուսը» կմրցի «Բրեշիայի» հետ: