Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր»։
«Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակով շուտով կմիանա «Ինտերին»։ Մխիթարյանը որոշել է մերժել «Ռոմայի»՝ պայմանագրի երկարաձգման առաջարկը։
«Ինտերն» ուղղակի սպասում էր վերջնական կանաչ լույսին․ Մխիթարյանը հենց նոր է հայտնել, որ հեռանում է «Ռոմայից»»,- գրում է Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ հռոմեացիները հայ ֆուտբոլիստին խնդրել են այս շաբաթ պայմանագրի վերաբերյալ վերջնական պատասխան տալ ակումբին։