Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Ազգերի լիգայի առաջին տուրում Իտալիայի հետ կայանալիք հանդիպման սպասելիքներով.
«Մենք փորձում ենք հավասարվել լավագույններին: Եվրոպայի վերջին առաջնության մեր մրցակիցները եզրափակիչում խաղացին միմյանց հետ։ Առաջին խաղում մենք հանդիպում ենք Իտալիայի հետ, այսինքն՝ խաղում ենք ուժեղագույն թիմի դեմ։ Բայց սա դեռ ամենը չէ: Այս մրցաշարը կարևոր է յուրաքանչյուր խաղացողի և ամբողջ թիմի համար: Մենք անհամբեր սպասում ենք, որ այն սկսվի և կշարունակենք գործել սովորական ձևով. կտեսնենք, թե ինչի կարող ենք հասնել այս խաղում՝ չմոռանալով ընդհանուր առաջընթացն ու վերջնական նպատակների ձեռքբերումը:
Ցանկացած մրցաշար առանձնահատուկ է. յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը: Ընկերական խաղերը նոր բան փորձելու հնարավորություն են, իսկ Ազգերի լիգայի հանդիպումները Աշխարհի առաջնությունից քիչ առաջ հենց այն է, ինչ մեզ հարկավոր է: Մենք կկարողանանք ցույց տալ, թե որքան հեռու ենք հասել մեր զարգացման առումով և արդյո՞ք հասել ենք պահանջվող չափանիշներին։ Մենք նաև կհասկանանք, թե որ ուղղությամբ պետք է աշխատենք սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իտալիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,05 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ Գերմանիայի հավաքականի հաղթանակը՝ 2,40։