Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է Ազգերի լիգայի 1-ին տուրում Իսպանիայի հետ ոչ-ոքին (1-1).
«Ազգերի լիգան մրցաշար է, որը հավերժ կապված է մեր ազգային հավաքականի հետ, որն առաջինն է նվաճել այս գավաթը: Այս մրցաշրջանում մեր մեկնարկը Իսպանիայում կայացած կարևոր ոչ-ոքիով վերակենդանացնում է մեր հավակնությունները: Պորտուգալիայի համար հաղթանակն այն է, ինչ մղում և միավորում է մեզ, ինչպես միշտ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։
Ռոնալդուն այս հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից ու խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին, սակայն գոլ չխփեց։ 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կխաղա Շվեյցարիայի հետ, իսկ Իսպանիայի հավաքականը կհանդիպի Չեխիայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 5-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ Շվեյցարիայի հավաքականի հաղթանակը՝ 5,80։