Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) և Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) պայմանավորվել են անցկացնել «Ֆինալիսիմա»` կանանց Եվրոպայի առաջնության և Հարավային Ամերիկայի գավաթի հաղթողների միջև։
Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման մասնակիցները կորոշվեն հուլիսին Անգլիայում կայանալիք կանանց Եվրոպայի առաջնության և Կոլումբիայում կայանալիք Հարավային Ամերիկայի կանանց գավաթի մրցաշարի ավարտից հետո։
«Ֆինալիսիման» կանցկացվի Եվրոպայում, հանդիպման օրն ու վայրը կորոշվեն ավելի ուշ։
Հունիսի 1-ին տեղի ունեցավ տղամարդկանց «Ֆինալիսիման»՝ Եվրոպայի գործող չեմպիոնների և Ամերիկայի գավաթակիրների միջև հանդիպումը։ Այդ խաղում Արգենտինայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն։