Արգենտինացի մասնագետ Նեստոր Լորենցոն դարձել է Կոլումբիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
56-ամյա մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Թիմի մարզչական շտաբում է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» և Կոլումբիայի հավաքականի նախկին պաշտպան Ամարանտո Պերեան։
Լորենցոն Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ռեյնալդո Ռուեդային, ով չկարողացավ թիմին դուրս բերել 2022 թվականի Աշխարհի առաջնություն։
Լորենցոն Կոլումբիայի հավաքականում աշխատելու փորձ ունի՝ որպես օգնական աշխատելով 2012-ից 2019 թվականներին։ Լորենցոյի վերջին աշխատավայրը եղել է պերուական «Մելգար» ակումբը, որը նա գլխավորել է 2020 թվականի դեկտեմբերին։