Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Բելգիայի հետ խաղից առաջ խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին։
«Դե Բրույնեն․․․ եթե խոսենք բելգիացի խաղացողների մասին, անշուշտ նա արժանի է այս մրցանակին: Բայց, հավանաբար, նա երբեք չի ստանա այն, «Ոսկե գնդակը» ավելի հաճախ են ստանում հարձակվողները։
Այս առումով Նոա Լանգն («Բրյուգեի» հոլանդացի հարձակվող) ավելի մոտ է մրցանակին, քան դե Բրույնեն»,- ասել է վան Գալը Het Laatste Nieuws-ին:
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Բելգիա-Նիդեռլանդներ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 3-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Բելգիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 2,35 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ Նիդեռլանդների հավաքականի հաղթանակը՝ 3,10։