Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը կիսվել է Ազգերի լիգայի 1-ին տուրի Ֆրանսիայի դեմ խաղից իր ակնկալիքներով։
«Ազգերի լիգայում Ֆրանսիայի հետ երկու հանդիպում ենք անցկացնելու, իսկ հետո նրանց կհանդիպենք Աշխարհի առաջնությունում։ Այսպիսով, մենք սպասում ենք 3 մեծ հանդիպման 5 ամսում։ Պատրաստվում ենք բոլոր այն թիմերի դեմ, որոնց հետ պետք է խաղանք։
Բայց ես խորհուրդ եմ տալիս Ֆրանսիային նույնպես պատրաստվել, քանի որ մենք շատ լավ թիմ ունենք և պատրաստ կլինենք պայքարել»,- Յուլմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
A խմբի Ֆրանսիա-Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 3-ին Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,60 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ Դանիայի հավաքականի հաղթանակը՝ 6,50։