Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում 4:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարին։ Հանդիպումն անցկացվել է Թբիլիսիի (Վրաստան) «Դինամո Արենա» մարզադաշտում։
Տանտերերի կազմում գոլերից մեկը խփել է Խվիչա Կվարացխելիան, ով դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Այսպիսով, Վրաստանը առաջին տուրից հետո վաստակեց 3 միավոր և գլխավորեց C դիվիզիոնի 4-րդ խումբը։ Ջիբրալթարը վերջինն է։
Այս խմբի մյուս խաղում Բուլղարիան և Հս․ Մակեդոնիան չպարզեցին հաղթողին՝ 1-1։
Այլ արդյունքներ
C դիվիզիոն
Կիպրոս-Կոսովո․ 0-2
D դիվիզիոն
Էստոնիա-Սան Մարինո․ 2-0