Լիոնել Մեսսին, հաղթելով «Ֆինալիսիմայի» գավաթը, ևս մեկով ավելացրեց իր տիտղոսների քանակը։
Այս մրցանակը արգենտինացու կարիերայում 40-րդն էր։ Այս ցուցանիշով Մեսսին շրջանցեց «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Անդրես Ինիեստային։ Առհասարակ, աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է համարվում «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը։
«Ֆինալիսիմայից» բացի, Մեսսին Արգենտինայի հավաքականում նվաճել էր Կոպա Ամերիկան, հաղթել էր Օլիմպիական Խաղերում և աշխարհի երիտասարդական առաջնությունում։