Ինչպես արդեն տեղյակ ենք, «Ֆինալիսիմայի» շրջանակում կայացած խաղում Արգենտինայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Իտալիային։
Վերջին անգամ իտալացիները երեք գոլի տարբերությամբ պարտվել էին 2017 թվականի սեպտեմբերին։ Այդ օրը «Սկուադրա աձուրայի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ էր տոնել Իսպանիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ իտալացիները, որոնք համարվում են Եվրոպայի գործող չեմպիոնները, դուրս են մնացել աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆից և չեն մասնակցելու Կատար 2022-ին։