Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցավ «Ֆինալիսիման», որտեղ մրցեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան և Կոպա Ամերիկայի գործող գավաթակիր Արգենտինան։
Լատինամերիկացիները ամբողջ հանդիպման ընթացքում բավականին լուրջ առավելություն ունեին և կարողացան հաղթանակի հասնել։
28-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց հաշիվը։ Առաջին կեսին ավելացված ժամանակի ընթացքում Անխել Դի Մարիան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Վերջին գոլը արգենտինացիները խփեցին արդեն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան։ Այսպիսով, Արգենտիան հաղթեց խոշոր՝ 3-0 հաշվով։