Իսրայելում վարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը։
Եզրափակիչ էին դուրս եկել Ֆրանսիայի և Նիդեռլանդների հավաքականները։ Հոլանդացիները մինչև վճռորոշ հանդիպումը հինգ անընդմեջ խաղում հաղթել էին։ Ֆրանսիան տարել էր չորս հաղթանակ և 1-3 հաշվով պարտվել Նիդեռլանդներին։
Եզրափակչում ֆրանսիացիները կարողացան «վրեժխնդիր» լինել՝ հաղթելով 2-1 հաշվով և հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։ Հանդիպման 48-րդ րոպեին հոլանդացիներին առաջ էր մղել Ջեյդեն Սլորին, սակայն Սաել Կումբեդին 58-րդ և 60-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ և իր թիմին դարձնելով մրցաշարի հաղթող։