Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է իր թիմակից Ջորջիո Կյելինիի մասին, ում համար Արգենտինայի դեմ հանդիպումը վերջինը կլինի ազգային հավաքականի մարզաշապիկով։
Կյելինին կավարտի կարիերան հավաքականում հունիսի 1-ին՝ Արգենտինայի դեմ խաղից հետո:
«Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որպեսզի նա արժանապատվորեն հրաժեշտ տա հավաքականին և վայելի այն։ Ջորջիոն հիանալի ընկեր է ինչպես խաղադաշտում, այնպես էլ կյանքում։ Հինգշաբթի օրվանից Կյելինին կշարունակի անել այն, ինչ միշտ արել է՝ օրինակ լինել մյուսների համար։
Նա յուրահատուկ խաղացող է, մեր թիմի ավագը։ Մենք շատ կկարոտենք նրա բնավորությունն ու փորձառությունը։ Բայց ֆուտբոլը դաժան բան է, և ինչ-որ պահի ժամանակն է գալիս թոշակի գնալու որոշում կայացնել»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իտալիան որպես Եվրո-2020-ի հաղթող կխաղա Ամերիկայի գավաթի հաղթողի՝ Արգենտինայի հետ։ Հանդիպումը, որը կոչվում է «Ֆինալիսիմա», կանցկացվի «Ուեմբլի» մարզադաշտում հունիսի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ-ոքին՝ 3,15, իսկ Արգենտինայի հավաքականի հաղթանակը՝ 2,40։