Իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն կիսվել է Արգենտինայի հավաքականի դեմ խաղից իր սպասելիքներով՝ առանձին նշելով մրցակցի առաջատար Լիոնել Մեսսիին։
«Մենք ցանկանում ենք շարունակել արդյունքների հասնել այս թիմի հետ։ Այս մարզադաշտի հետ կապված հիանալի հիշողություններ կան, և մենք ցանկանում ենք երեկոյան կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:
Կարծում եմ՝ Լեո Մեսսին աշխարհի լավագույն խաղացողներից է, բայց Մարադոնայից հետո։ Սա փաստ է։ Եվ դուք միշտ հպարտ եք, որ կարող եք խաղալ այս մակարդակի չեմպիոնների դեմ: Հաղթելու համար պետք է շատ լավ հանդիպում անցկացնել»,- Ինսինյեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իտալիան որպես Եվրո-2020-ի հաղթող կխաղա Ամերիկայի գավաթի հաղթողի՝ Արգենտինայի հետ։ Հանդիպումը, որը կոչվում է «Ֆինալիսիմա», կանցկացվի «Ուեմբլի» մարզադաշտում հունիսի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ-ոքին՝ 3,15, իսկ Արգենտինայի հավաքականի հաղթանակը՝ 2,40։