Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է Արգենտինայի դեմ խաղից իր սպասելիքներով, ինչպես նաև պատմել, թե ինչ փոփոխություններ են լինելու իր թիմում։
«Իտալիա-Արգենտինա հանդիպումը համաշխարհային ֆուտբոլի դասական է, մեր խաղի շնորհիվ շատ լեգենդար խաղացողներ կհիշվեն: Հիանալի, շատ հետաքրքիր հանդիպում է լինելու։ Ափսոս, որ մնացինք առանց Կիեզայի, Իմոբիլեի, Բերարդիի ու Վերատիի։ Այնուամենայնիվ, նրանց փոխարինողներից յուրաքանչյուրը հիանալի հանդիպում կանցկացնի: Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ է, ինչպես մենք։
Կայանալիք խաղում որոշակի ցիկլ կավարտվի. սա չի նշանակում, որ թիմը միանգամից 15-20 հոգի կլքի։ Բայց այս հանդիպումից հետո մենք կսկսենք ավելի շատ երիտասարդների հրավիրել հավաքական՝ հասկանալու նրանց մակարդակը և որոշելու, թե արդյոք նրանք կարող են օգնել մեզ ապագայում: Նոր թիմով մենք պետք է համարձակ լինենք: Հավաքականում շատ ավելի շատ երիտասարդներ կլինեն, ովքեր բոլոր իմաստներով աջակցության կարիք ունեն: Բայց այս առաքելությունը շատ հուզիչ է թվում»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Իտալիան որպես Եվրո-2020-ի հաղթող կխաղա Ամերիկայի գավաթի հաղթողի՝ Արգենտինայի հետ։ Հանդիպումը, որը կոչվում է «Ֆինալիսիմա», կանցկացվի «Ուեմբլի» մարզադաշտում հունիսի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ-ոքին՝ 3,15, իսկ Արգենտինայի հավաքականի հաղթանակը՝ 2,40։