Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.
«Այսպիսի էմոցիաներ ինչպիսին մեր ժողովուրդը փոխանցեց դահլիճում թե դահլիճից դուրս՝ չէի զգացել։ Այս հաղթանակը ամեն մեկինդ է։ Շնորհակալ եմ քեզ իմ Հայ ազգ։ Այն պահից երբ սպորտով մտահոգվածները ասեցին,որ Երկիրը քո կարիքն ունի՝ ամեն ինչ թողեցի և եկա երկրիս պատիվը բարձր պահելու։ Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը ցույց տվեց կազմակերպիչների հսկայական աշխատանքը։ Եվ չեմ կարող չնշել լրագրողների և կամավորների նվիրված աշխատանքի մասին։ Շնորհավորում եմ իմ ընկերներին ովքեր ևս մեդալներ նվաճեցին։Իմ հաջողության «տարոսը» մյուսներին»,-գրել է Բաչկովը։
Հիշեցնենք, որ երեկ Բաչկովը կարիերայում 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնությունը։