ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խոսքերին. լեհ ֆուտբոլիստը զարմացած էր, որ արգենտինացին իր օգտին չի քվեարկել TheBest-ում, թեև ավելի վաղ ասել էր, որ նա արժանի է 2020 թվականի «Ոսկե գնդակին» նվաճելուն։
«Յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ուզում է, և ակնհայտ է, որ կարող է իր կարծիքն արտահայտել և ասել այն, ինչ ուզում է։ Անկեղծ ասած՝ չեմ կիսում նրա կարծիքը, բայց առանձնապես էլ չեմ կարևորում։ Նա կարող է ասել այն, ինչ ուզում է, ինձ դա չի հետաքրքրում։
Բայց խոսքերը, որ ես ասացի այդ պահին, իմ սրտի խորքից էին և որովհետև ես իսկապես այդպես էի զգում: Ես ասացի, որ նա արժանի էր «Ոսկե գնդակին» նախորդ տարի, քանի որ նա լավագույնն էր: Բայց այն տարին, երբ ես ստացա մրցանակը, նա լավագույնը չէր: Բայց թող նա մտածի այնպես, ինչպես ցանկանում է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TYC Sports-ը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին «Ոսկե գնդակը» ստացավ Լիոնել Մեսսին, իսկ Ռոբերտ Լևանդովսկին դարձավ երկրորդը։ Այնուհետ արգենտինացին ասել էր, որ լեհ ֆուտբոլիստը պետք է մրցանակը վերցներ մեկ տարի շուտ։