Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը մեծահասակների պայքարում իր առաջին մեդալն է նվաճել՝ դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Պարգևատրումից հետո Մանասյանը կիսվել է տպավորություններով. «Ուրախ եմ, որ գրավեցի երրորդ տեղը: Լավ մենամարտեր անցկացրեցի: Ամեն ինչ կանեմ, որ ավելիին հասնեմ»:
Հիշեցնենք՝ Հայաստանը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել տնային ԵԱ-ում: