Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեկնաբանել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան արծաթե մեդալը տնային Եվրոպայի առաջնությունում.
«Հովհաննիսյանն իսկական գլադիատորական մարտ վարեց: Շատ գոհ եմ նրանից: Արեց այն, ինչ կարող էր: Նա այս առաջնության բացահայտո՞ւմն էր. գուցե, թեև ինձ համար՝ ոչ: Նրա մրցակիցը բավականին փորձառու բռնցքամարտիկ էր, 4 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Ռաֆայել Հովհաննիսյանի մենամարտից հետո:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 4 մեդալ նվաճեց Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճեց Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց նաև Արթուր Բազեյանը (57 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր: