Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնությունը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով.
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը հնարավոր է՝ չլիներ: Շնորհակալ եմ նաև լրագրողներիդ՝ այս ամենը հանրությանը հասանելի դարձնելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև ինձ (ծիծաղում է), քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- ասել է Բաչկովը: