«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է թիմի 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող։
21-ամյա հայ ֆուտբոիստը ստացել է ակումբի երկրպագուների ձայների ավելի քան մեկ երրորդը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, երրորդը՝ կիսապաշտպան Ալեքսանդր Չեռնիկովը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», «Մարսելը» և «Նիցան»։