Metaratings-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Նիցան» ակտիվորեն հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով:
Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս «Նիցան» պաշտոնական առաջարկ կպատրաստի։ Սպերցյանն ինքը կորոշի իր ապագա ակումբը Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հանդիպումներից հետո։
Ավելի վաղ twitter-յան Armenie Football էջը հայտնել էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մարսելը» և «Մոնակոն»։ Նշվում է, որ «Մոնակոն» արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «Կրասնոդարին»։
Ավարտված մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ և կատարելով 4 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է երեք միլիոն եվրո։