Մայիսի 20-30-ը ԱՄԷ-ի Շարժա էմիրությունուն ընթանում էր ավանդական դարձած Շարժա Մասթերս 2022 ուժեղ միջազգային բաց մրցաշարը։ Մրցաշարին հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ՝ 9-ը Շարժա Մասթերսում և 1 Չելենջորսում։
Շատ հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 3-4-րդ հորիզոնականները և 15,2 կետով բարձրացրեց իր միջազգային վարկանիշը։ Այս պահին Հայկի ընթացիկ վարկանիշը կազմում է՝ 2752 և այդ ցուցանիշը Հայկին թույլ է տալիս դառնալ Հայաստանի գործակցով 2-րդ շախմատիստը։
Տպավորիչ ելույթ ունեցավ Արթուր Դավթյանը, ով լրացրեց գրոսմայստերի իր երկրորդ նորման, վարկանիշը բարձրացրեց՝ 16,4 միավորով և հատեց 2500 և ավել վարկանիշի սանդղակը։
Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը գրավեցին մրցանակային հորիզոնականներ և բարձրացրեցին իրենց վարկանիշները։