Ավարտվել է 2022 թվականի Հայաստանի գեղասահքի բաց առաջնությունը, որին 5 երկրի 140 պատանի գեղասահորդ է մանսակցել:
Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Այս տարի ևս մեր հայ մարզիկները պատվով ներկայացրեցին իրենց ծրագրերը և ավարտեցին 2021/2022 մրցաշրջանը։
Համոզված ենք, որ այս առաջնությունը լավ փորձ էր գեղասահորդների և նրանց մարզիչների համար»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: