Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Հարթփուլ Յունյթեդի» երիտասարդ դարպասապահ Բրեդ Յանգին, հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները: «Կապույտները» պատրաստ են 17 միլիոն եվրո վճարել անգլիացի դարպասապահի համար:
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստին իրենց կազմում են ուզում տեսնել նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: