Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է Կարիմ Բենզեմայի՝ «Ոսկե գնդակ» ստանալու շանսերի մասին։
«Ցանկանում եմ խոսքս ուղղել France Football-ին և բոլոր նրանց, ովքեր քվեարկելու են։ Դադարեցրեք այդ քվեարկությունը։ Բենզեման արդեն հաղթել է»,- Անրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։
Բենզեման ճանաչվեց Չեմպիոնների Լիգայի խաղարկության լավագույն ռմբարկու՝ 12 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» 14-րդ անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, իսկ 21-րդ դարում սա «սերուցքայինների» 6-րդ գավաթն էր ՉԼ-ում։