Բրազիլացի ֆուտբոլային լեգենդ Պելեն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին»՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու կապակցությամբ։
«Ահա, թե ինչու է ֆուտբոլը համարվում աշխարհի ամենագեղեցիկ մարզաձևը։ Ուրախ եմ տեսնել, թե ինչպես իմ լավ ընկեր Վինիսիուսը բավականին շատ փորձություններ և դժվարություններով հաղթահարելով դարձավ որոշիչ գոլի հեղինակ։ Ուրախ եմ Մարսելոյի համար, ով առաջին բրազիլացին է, որը որպես թիմի ավագ հաղթում է Չեմպիոնների Լիգայում։
Չեմ կարող չնշել Կուրտուայի հիանալի խաղը, Անչելոտիի հիանալի աշխատանքը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ «Ռեալին»՝ հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,- այս մասին Պելեն գրել է իր սոցիալական էջերում։