Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մենամարտում էր վրացի Լաշա Գուրուլիի հետ։
Մեր մարզիկը չնայած մարտի ողջ ընթացքում շատ ակտիվ էր գործում, բայց պարտություն կրեց՝ մրցավարների անհասկանալի որոշումների արդյունքում։
Այսօր պարտություն էին կրել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։
Հաղթանակ էին տարել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը և 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը առավելության էր հասել թուրք մրցակցի նկատմամբ։